Հիվանդություններ Թմրամոլություն` հալյուցինոգեն նյութերից առաջացած (կանեփի ածանցյալներ - հաշիշ, մարիխուանա և այլն)
Հալյուցինոգեն են համարվում այն նյութերն ու դեղամիջոցները, որոնք առաջացնում են ցնորքներ, պատրանքներ և զառանցանքներ։ Սրանց շարքին են դասվում շուրջ 100 տեսակ բույսեր և սինթետիկ նյութեր, որոնք պայմանական բաժանվում են հետևյալ խմբերի`
- LSD (լիզերգինաթթվի դիէթիլամիդ) տիպի նյութերը, մեծ մասամբ, արհեստական սինթեզված նյութեր են։ Սակայն ինքը՝ LSD-ն, բնական նյութ է և ստացվել է հաճարժանգառի սնկամարմնից։ Այն ստացվել է 1938թ. Ա. Հոֆմանը՝ ծննդաբերական գործունեությունը խթանելու նպատակով։ Սակայն 1943թ. պատահականորեն պարզվեց, որ այն առաջացնում է բավականին արտասովոր ապրումներ, ինչի հիման վրա էլ այն առաջարկվեց որպես հոգեվերլուծությանը օժանդակող միջոց։
- Տրիպտամինային հալյուցինոգեններ՝ դիմետիլտրիպտամին, պսիլոցին և պսիլոցիբին, որոնք պարունակվում են սնկերում։
- β-կարբոլիններ` գարմին և գարմալին, որոնք արևադարձային ծագում ունեն և գործածում են Ամազոնկայի բնիկները որոշ կրոնական արարողությունների ժամանակ։
- Աֆրիկյան ծագում ունեցող իբոգաին պարունակող բույսեր (ըստ կառուցվածքի մոտ են β—կարբոլինին)։
- Ամֆետամինին նման նյութեր` մեսկալին (պարունակվում է որոշ կակտուսներում) և «էքստազի» (3.4-մետիլենդիոքսիմետամֆետամին)։
- Բուսական ծագման խոլիներգիկ հալյուցինոգեններ` ատրոպին, սկոպալամին և սինթետիկ` ցիկլոդոլ, պարկոպան, արտան։ Խոլինոմիմետիկ ազդեցությամբ մուսկարինը պարունակվում է որոշ սնկերում (ճանճասպան)։
- Կեղծ հալյուցինոգեններ` ֆենցիկլին, կետամին, կալիպսալ, որոնք անեստետիկներ են և կիրառվում են վիրահատությունների ժամանակ։
- Կանեփի ածանցյալներ (հաշիշ, մարիխուանա)։
Վերոնշյալ նյութերը միավորված են հալյուցինոգենների տարատեսակ խմբերում հետևյալ հատկությունների շնորհիվ` առաջացնում են բազմազան, գերազանցապես տեսողական և լսողական, շատ վառ և գունեղ ցնորքներ։ Շատ բնորոշ է սինեսթեզիայի երևույթը (տե՛ս մաս 1, էջ 72)։
Սուր թունավորումը սկսվում է պատրանքներից (տե՛ս մաս 1, էջ 73) դեռեալիզացիայի ֆոնի վրա (հատկապես, աղավաղվում են ժամանակի և իրականության զգացողությունը, հայտնվում են «այլ աշխարհում»), ուղեկցվում է դեպերսոնալիզացիայի երևույթներով, անսովոր հուզական վիճակով, որը բնութագրվում է հիացմունքի և սարսափի զուգակցումով (էյկնոյա)։
Ապրումների բովանդակությունն ուղղակիորեն բխում է թե′ մարդու հոգեկան վիճակից, թե′ միջավայրից։ Հալյուցինոգենների ազդեցության ներքո մարդիկ դառնում են չափազանց ներշնչվող։
Աբստինենցիայի համախտանիշը (F16.3), հաճախ, դժվար է տարբերակել թունավորումից հետո դիտվող ասթենիայից։ Այս վիճակներին բնորոշ են թախծոտ տրամադրությունը, արագ հյուծվածությունը, դիսթիմիկ ռեակցիաները, քնի խանգարումները։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն